Ինդոնեզական գյուղի բնակիչները Լաքար գետի դելտայում բռնել եւ սպանել են 4 մետրանոց կոկորդիլոսի, որը, ենթադրաբար, կերել էր տեղացի 55-ամյա ձկնորսին:

Կիրակի երեկոյան ձկնորսն ու ընկերը ձկների թակարդներ դնելիս են եղել գետի մեջ, երբ կոկորդիլոսը հարձակվել է նրանց վրա: Ընկերոջը հաջողվել է խուսափել գազանից, նա ցանկացել է օգնել ընկերոջը, սակայն ապարդյուն, քանի որ կոկորդիլոսը նրան քարշ է տվել գետի մեջ։

Գյուղացիները, զինվորականների եւ ոստիկանության հետ միասին, փնտրել են ձկնորսին, սակայն նրան գտնել չի հաջողվել: Հաջորդ առավոտ որոնումները շարունակվել են, եւ բնակիչները ճահիճներում՝ կոկորդիլոսի հարձակման վայրի մերձակայքում գտել են մարդու ձախ ոտք: Նրանք շարունակել են փնտրել եւ, ի վերջո, բռնել են կոկորդիլոսին:

Բնակիչները որոշել են հերձել նրան, որպեսզի ապացուցեն, որ նա մարդ է կերել: Մարդու մարմնի մասերը, այդ թվում՝ գլուխը, հայտնաբերվել է կենդանու ստամոքսի մեջ: