Կոլումբիայի հարավային Կումբալ քաղաքում տեղաբնակների ներկայացուցիչները կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու իրենց միջոցն են գտել, հայտնում է BBC-ն։
Կարանտինի բոլոր խախտողներին, համայնքի ղեկավարի որոշմամբ, կարող են մարդկանց ներկայությամբ մտրակի հարվածներ հասցնել եւ ուղարկել հասարակակակն աշխատանքի։ Այսպիսի դաժան պատիժ կարող է կիրառվել ոչ միայն որոշակի համայնքի անդամների, այլեւ սովորական քաղաքացիների հանդեպ։
Ոստիկանությունը նաեւ կարող է տուգանել մարդկանց, որոնք փողոց են դուրս գալիս առանց հատուկ թույլտվության։
Կոլումբիայում կարանտինը գործում է մարտի 25-ից։
Երկրում գրանցված է նոր կորոնավիրուսով վարակված ավելի քան 5000 հիվանդ։





























