Միսաք Մանուշյանի անվան զբոսայգին, որը գտնվում է գլխավոր պողոտայում՝ Կողբացի-Մաշտոց հատվածում, զարդարվել է 30 արծաթափայլ եղևնիներով: Այսօր կտնկվեն ևս 12-ը: 20-նն էլ՝ կանաչապատման համար նախատեսված ներկայիս բետոնապատ տարածքը քանդելուց հետո:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տունկն իրականացրել է բոլոր ագրոկանոններին համապատասխան՝ օգտագործելով խթանիչներ, հումուս, հողախառնուրդներ:
Հարցերի դեպքում կարող եք գրել ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարել 9.00- 18.00՝ (011) 514744 հեռախոսահամարով:



























