Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները հատուկ օպերացիա են իրականացնում Բիլյասուվարի շրջանի գործադիր իշխանության շենքում:

Qafqazinfo-ի փոխանցմամբ` շենքի մուտքը արգելափակված է: Շրջանի ղեկավարը եւ նրա մի քանի տեղակալները ձերբակալվել են եւ կտեղափոխվեն Բաքու: Պարբերականը նշում է, որ  2011 թվականից շրջանի գործադիր իշխանության ղեկավարը Մահիր Գուլիեւն է: