Լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքներով բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ներկայացնելով իր կողմից ղեկավարվող գերատեսչության գործունեությունն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Պատասխանելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ գործի եւ «ընտրյալների թաղամասի» հետ կապված իրավիճակի վերաբերյալ հարցին` Դավթյանը հիշեցրեց, որ առաջինով զբաղվել է ՀՔԾ-ն: Ինչ վերաբերում է «ընտրյալների թաղամասին», ապա Դավթյանը նշեց, որ դատախազությունն արդեն զբաղվում է գործով եւ սպասում է, թե երբ է ուժի մեջ մտնելու ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին վերջերս ընդունված օրենքը: