Հեռավար կրթության ընթացքում կրթության մեծ աճ գրանցեցինք, որովհետեւ եթե առաջ հատկապես տարրական դասարաններում ծնողներն աշխատանքի պատճառով չէին կարողանում ժամանակ տրամադրել երեխաների կողքը լինելու համար, այս օրերին բոլոր ծնողները տանն էին, նաեւ թե աշակերտների, թե ծնողների միջեւ մրցակցություն կար, բոլորն ուզում էին ավելի լավ ներկայանալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին արտակարգ դրության պայմաններում կրթական գործընթացի կազմակերպմանը նվիրված քննարկման ժամանակ նշեց Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աշխեն Թանդարյանը:
Նրա խոսքով, բայց կային նաեւ խնդիրներ, շատ դեպքերում մարդիկ չէին աշխատում, փող չունեին, որ ինտենետի փողը վճարեին, անգամ եղել է, որ ուսուցիչներն են վճարել ինտերնետի փողը:
«Փաստացի երկրորդ կիսամյակ չենք ունեցել, հունվարին գրեթե բոլորը հիվանդ էին, իսկ մարտից փաստացի դպրոց չենք գնացել: ԱՅսինքն մեկ կիսամյակ բաց ենք թողնում,: Ինչպես ենք լրացնելու 3 ամսվա բացը, եթե պահուստային մեկ ժամանակ ենք ունենալու: Եթե հեռավար կրթության ժամանակ 70-80 տոկոս ներկայություն է եղել, ո՞րն է սոցիալական արդարությունը, որ 80 տոկոսը պետք է սպասի, որ 20 տոկոսն այլ դասեր անի: Ինչպես է կազմակերպվելու ուսումնական պրոցեսը, որ մեկը մյուսին չխանգարի»,-ասաց ուսուցչուհին:



























