Ղազախստանի եւ Ադրբեջանի ջրային սահմաններում միջադեպի հետեւանքով ադրբեջանցի ձկնորս է զոհվել: Այս մասին հայտնում է haqqin.az-ը` վկայակոչելով իրազեկ աղբյուրները Ղազախստանում:
Նեֆտչալինի շրջանի բնակիչները նավով խախտել են ջրային սահմանները, եւ ղազախստանի սահմանապահները կրակ են բացել նրանց ուղղությամբ: Մահացածը` Կյուրկենդ գյուղի բնակիչ Ղահրաման Մամեդովը, մահացել է գլխին ստացված հրազենային վնասվածքից: Մյուս երկու խախտողները վիրավորվել են: Ձկնորսները ձերբակալվել են Ղազախստանի սահմանային զորքերի կողմից:





























