«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ կարանտինից աստիճանաբար դուրս գալու պլան է ներկայացրել, հայտնում է «Մեդուզա»-ն։
Առաջին փուլում ենթադրվում է լուծել մաքուր օդին սպորտով զբաղվելու, երկրորդ փուլում՝ ընտանիքի հետ զբոսանքների եւ որոշ խանութների ու հասարակական սննդի կետերի աշխատանքի, ինչպես նաեւ կրթական հաստատություններում դասերի, իսկ երրորդ փուլում՝ բոլոր խանութների եւ հասարակական սննդի կետերի, ինչպես նաեւ այգիների եւ հանգստի գոտիների բացելու հարցը։
Մարզերի ղեկավարները մի քանի ցուցանիշների, այդ թվում վարակվածների թվի, մահճակալների ֆոնդի լրացվածության եւ թեսթավորումների ծավալի հիման վրա կկարողանան սահմանափակումները հանելու մասին որոշումներ ընդունել։




























