Դատապարտում եմ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնությունը։ Անկախ դրդապատճառներից, ԱԺ պատգամավորը, որը նաև Երկրապահ կամավորների միության նախագահն է, չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել, իսկ իր կողմնակից մյուս պատգամավորներները՝ խորհրդարանը վերածեն փողոցային կռվի։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Անկեղծ հուսով եմ, որ ԱԺ պատգամավորները իրենց մեջ ուժ կգտնեն՝ խորապես գիտակցելու իրենց բարձր առաքելությունը, և վերադառնալու քաղաքակիրթ երկխոսության»,- գրել է նա։

«Ի՞նչը կցխես». ԱԺ-ում իսկական ծեծկռտուք է. Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա (ֆոտո)