Սիրիական անվտանգության ուժերը մայիսի 2-ին խափանել են Դամասկոսի կենտրոնական փողոցում կանանց երթը: Իրավապաշտպան կազմակերպությունների մոտ 150 ակտիվիստուհիներ են մասնակցել ակցիային: Երթի մասնակից, դերասանուհի Ֆադվա Սուլեյմանը դատապարտել է իշխանությունների` «բոլոր ցուցարարներին անխտիր արմատական իսլամի հետեւորդ համարելու» փորձերը:
Հաղորդվում է, որ Սիրիայի միջերկրածովյան ափին գտնվող Բանիյաս, Ջեբլա եւ Լաթաքիա քաղաքներն այսօր հակակառավարական բողոքի ակցիաների հիմնական թատերաբեմ կդառնան: Ինչպես հայտնել է ընդդիմադիր «Ուգարիտ» հեռուստաընկերությունը, ակցիաների մասնակիցներն իրենց զորակցությունը կհատնեն երկրի տարբեր քաղաքներում ապստամբող բնակչությանը եւ կպահանջեն կալանավորված ցուցարարների ազատ արձակում:
Ըստ իրավապաշտապան կազմակերպությունների` իշխանություները ձերբակալություններ են կատարել մի շարք քաղաքներում` Դամասկոսի սուննիական Դումա արվարձանում ձերբակալվել է ավելի քան 180 մարդ: Զաբադանի եւ Մադայա քաղաքներում` 147 ցուցարար:




























