ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 2 -ին հայտարարություն է ընդունել, որում ողջունում է Ալ Քաիդա ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացումը:
Խորհրդի բոլոր 15 անդամների կողմից համաձայնեցված փաստաթղթում «թիվ մեկ ահաբեկչի» ոչնչացումը համարվում է «բեկումնային իրադարձություն» ահաբեկչության դեմ պայքարում: Այն նաեւ կոչ է պարունակում պետություններին` լինել զգոն եւ ակտիվ գործակցել ահաբեկչական ակտերի հովանավորներին, կազմակերպիչներին եւ իրականացնողներին արդարադատությանը հանձնելու հարցում, հաղորդում է Lenta.ru-ն:
«Անվտանգության խորհուրդն ընդգծում է, որ ոչ մի պատճառ կամ դժվարություն չի կարող արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը եւ որ ահաբեկչությանը հնարավոր չէ հաղթել միայն ռազմական ուժով, օրենքների պահպանմամբ եւ հատուկ ծառայությունների օպերացիաներով», - նշվում է հայտարարության մեջ:




























