Հոլիվուդում առնվազն երկու ֆիլմ են նկարելու  «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունների հիման վրա:

Ռեժիսոր Քեթրին Բիգելոուն արդեն սկսել է դերասանների քասթինգ անել «Սպանել բեն Լադենին» ֆիլմի համար: Նա նկարելու է ֆիլմը որպես «Փոթորկի տիրակալը» օսկարակիր դրամայի շարունակություն:

Երկրորդ նախագիծը լինելու է «Ջարդարարը» գրքի էկրանացումը որը պատմում էր 2001թ. բեն Լադենին ոչնչացնելու ամերիկյան զինվորականների փորձի մասին: Վարկածներից մեկով ֆիլմի ռեժիսորը լինելու է Օլիվեր Սթոունը:

Բեն Լադենը սպանվել է մայիսի 2-ի գիշերը, ամերիկյան ծովային հետեւակի հատուկ գործողության արդյունքում: