«Հրապարակ»-ի  տեղեկություններով՝ կառավարությունում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է քանդել մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի շատրվանները եւ այդ տարածքում հյուրանոց կառուցել։ Թերեւս իր այդ քայլով Երեւանի քաղաքապետարանն ուզում է «ազատվել» քաղաքի նախկին տեսքը հիշեցնող շինություններից։ Ի դեպ, ժամանակին այդ շատրվաններն ընդգրկված են եղել Երեւանի հուշարձանների ցանկում, սակայն ժամանակ առաջ հանվել են ցանկից։

Ավելին` խոսում են, որ այդ տարածքում հյուրանոց է ուզում կառուցել մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Երեւանի քաղաքապետարանից, այս առթիվ թերթին չի հաջողվել հերքում կամ հաստատում ստանալ: