ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն առաջարկել է ԵԱՏՄ քաղաքացիների համար միասնական ռեեստր ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մարդը հիմքն է: Մենք աշխատում ենք, որպեսզի մարդկանց կյանքն էլ ավելի լավը լինի: Ունենալով քաղաքացիների ընդհանուր ռեեստր՝ մենք կկարողանանք վստահաբար խոսել աշխատաշուկայի հետագա զարգացման մասին եւ ապահովել 5 երկրներում աշխատաշուկայի ազատությանը»,-ասել է նա:
Օվերչուկի խոսքով ՝ նման հարթակի ստեղծումը հնարավորություն կտա ԵԱՏՄ-ում աշխատուժի վերաբաշխմանը եւ նոր աշխատեղերի ստեղծմանը:
Նա նաեւ նշել է ԵԱՏՄ-ում բիզնեսի համար ընդհանուր թվային հարթակ ստեղծելու եւ զարգացնելու անհրաժեշտության մասին:



























