Լիտվան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Իլհամ Ալիեւի հետ մայիսի 2-ին կայացած հանդիպմանը:

«Նման հակամարտությունը ծանր հետեւանքներ է ունենում ցանկացած երկրի համար: Դրանք ծայրահեղ բացասական են ազդում հոգեւոր արժեքների, հարաբերությունների, տնտեսության վրա: Այդ բարդությունները վերացնելը չափազանց բարդ է»,- ասել է նա:

Ըստ նրա, Եվրոպան եւ ողջ աշխարհը հակամարտությունների խաղաղ կարգավորում է ցանկանում: «Տվյալ հարցի կարգավորման համար Լիտվան պատրաստ է ուժերի ներածին չափով օգնություն ցուցաբերել ինչպես ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի, այնպես էլ երկկողմ ձեւաչափերում»,- նշել է Գրիբաուսկայտեն:

Դալյա Գրիբաուսկայտեն շրջագայությունէ  սկսել Հարավային Կովկասում: Մայիսի 2-ին նա ժամանել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է երկրի ղեկավարության հետ: Լիտվայի նախագահն այցելելու է նաեւ Վրաստան եւ Հայաստան: