Ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է մայիսի 3-ի գիշերը Մոսկվայի Կենտրոնում գտնվող «Զամոսկվորեչյե» ավտոկայանում, ինչի հետեւանքով վիրավորվել է ոստիկանության սպա: Այս մասին հաղորդել է «Ռիա Նովոստիի» իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:

Ոստիկանությունը հայտնաբերել է պլաստիկ տոպրակ, որի մեջ էլ գտնվել է ինքնաշեն սարքը:

Փաթեթն ուսումնասիրելիս ռումբը պայթել է, որի հետեւանքով ոստիկանության սպան տեղափոխվել է հիվանդանոց աչքերի եւ ոտքերի վնասվածքներով: