«Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը, ով սպանվել էր նախօրեին, մահից առաջ նոր ուղերձ էր ձայնագրել, կարծում են ամերիկյան հատուկ ծառայությունները:
Բրիտանական Guardian-ի փոխանցմամբ, տեսաուղերձը շուտով կարող է հրապարակվել:
Հատուկ ծառայությունները կարծում են, որ «Ալ-Քաիդան» չի ուշացնի դրա հրապարակումը:
Բեն Լադենը սպանվել է մայիսի 2-ի գիշերը, ամերիկյան ծովային հետեւակի հատուկ գործողության արդյունքում:





























