Անցյալ տարվա 17,655 դիմորդի փոխարեն այս պահի դրությամբ Հայաստանի բուհերի դիմորդների թիվն ընդամենը 1209 է, գրում է «Երկիր»-ը:

Սա պայմանավորված է նրանով, որ այս տարի շրջանավարտներ չեն լինելու եւ դիմորդները հիմնականում անցյալ տարի դուրս մնացած եւ բանակից նոր զորացրված երիտասարդներ են: Նկատի ունենալով այս հանգամանքը, որ հուլիսի սկզբերին կզորացրվեն նաեւ 2009 թ. գարնանային զորակոչին զինված ուժեր զորակոչվածները, այդ թիվը կավելանա առավելագույնը 1500 դիմորդով: Օրինակ` անցյալ տարի, ամենամեծ թվով դիմորդներ քննություն են հանձնել «Հայոց լեզու» առարկայից` 11.162 դիմորդ, այս տարի այդ թիվն ընդամենը 609 է: Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրին ԳԹԿ-ից, դիմորդների քանակի կրճատմանը զուգահեռ, կկրճատվեն նաեւ քննակենտրոնները: Ամեն տարածաշրջանում կձեւավորվի մեկ քննակենտրոն: Մինչդեռ, ապրիլի 28-ի կառավարության նիստում հաստատվեց պետպատվերով տեղերը` 2428, իսկ վճարովի` 18 500: