Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը բրիտանական The Guardian-ի հետ զրույցում հայտարարել է, թե նախագահ Դմիտրի Մեդվեդեւն, ի հեճուկս Վլադիմիր Պուտինի ցանկությունների, մտադիր է երկրորդ ժամկետով մնալ Կրեմլում: Պատգամավորի խոսքով, նախագահի խորհրդականները փորձում են զրկել վարչապետին խորհրդարանի աջակցությունից, ամուր տանդեմի ֆոնին շարունակում են խաթարել Պուտինի դիրքերը:

«Մեդվեդեւը որոշել է առաջադրվել: Նա ոգեւորություն է զգում եւ կարծում է, թե որոշակի աջակցություն ունի»,- ասել է Զատուլինը: Հարցին` հնարավո՞ր է արդյոք ուղիղ դիմակայություն Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ, Զատուլինը պատասխանել է. «Կարծում եմ, այո»:

Ըստ Զատուլինի, Մեդվեդեւն առաջադրվելու է, եւ Պուտինին չի հաջողվի նրան հետ համոզել: