Մալդիվյան հանրապետության մայրաքաղաք Մալեում անցած գիշեր բախումներ են եղել հակակառավարական ցուցարարների եւ կառավարող ռեժիմի կողմնակիցների միջեւ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` պահանջելով Մոհամադ Նաշիդի հրաժարականը:

Մի քանի մարդ ձերբակալվել է: