ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները մայիսի 3-ինՂրղըզստանում ահաբեկչությունների կանխարգելմանը նվիրված զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հրամանատարաշտաբային համատեղ վարժանքներին կմասնակցեն Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ դիտորդներ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, ՀԱՊԿ քարտուղարությունից։