Երեւանում այսօր` մայիսի 3-ին ժամը 00:30-ի սահմաններում Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Սամանդ» եւ «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խաչմերուկում միմյանց են բախվել 48-ամյա Իսահակ Մալխասյանի վարած «Սամանդ» մակնիշի Տ 4117 համարանիշի տաքսի մեքենան եւ 27-ամյա Վրեժ Վիրաբյանի վարած «ՎԱԶ-21101» մակնիշի 97 ԴՏ 777 համարանիշի ավտոմեքենան:
Իսահակ Մալխասյանը նախկին պատգամավոր, ՀԱԿ-ի անդամ Մյասնիկ Մալխասյանի եղբայրն է եւ աշխատում է «Վահան Զաքարյան» ՍՊԸ-ում, իսկ Վ. Վիրաբյանը` Աջափնյակ թաղապետարանում որպես առաջին կարգի մասնագետ:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-21101»-ի ուղեւորուհի 19-ամյա Նինա Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:
Ավտոմեքենաներն քննիչի հանձնարարականով տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























