Մայիսի 4-ին, ժամը 1:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդ` մարմնական վնասվածքներով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները պարզել են, որ երիտասարդներին հիվանդանոց են տեղափոխել Հացավան գյուղից:

Ժամը 1-ի սահմաններում Գեղադիր-Հացավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում Նուբարաշենի բնակիչ, 40-ամյա Արայիկ Ալեքսանյանը, վարելով Mercedes E 280 մակնիշի 26 ՕՍ 102 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով նա եւ ուղեւոր, 25-ամյա Արայիկ Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ: Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: