Եթե դու լավ բարեկամ, ծանոթ չունես, քեզ ոչ ոք վարկ չի տա: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Քաղցրաշեն համայնքում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց գյուղացիներից մեկը:

«Որ ասում են՝ վարկ են տալիս, բան, նման բան չկա: Էն ժամանակ էլ, հանրապետականին չընտրինք, վարկ չտվեցին»,-ասաց նա:

Սրան արձագանքեց Փաշինյանը: «Բա հիմա ո՞ւմ չեք ընտրել, որ վարկ չեն տվել»: Հարցը մնաց անպատասխան: