Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 4-ին մեկնարկել է «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» եռօրյա գիտաժողովը:
Այն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ` պաշտպանության նախարարության աջակցությամբ:
Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի պաշտպանության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները, գիտնականներ, բուհերի ռեկտորներ եւ դասախոսներ, պատմական միջավայրի եւ պատմամշակութային ժառանգության պահպանման կենտրոնների մասնագետներ:





























