Տավուշի մարզի Այգեպար գյուղի ջրամբարում մայիսի 3-ին  ՝ժամը 12.22-ին հայտնաբերվել է քաղաքացու դիակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:     

Փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 62-ամյաԱլվարդ Բաբասյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: