Արմավիր քաղաքում հոսանքահարված պատանու դիակ է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 3-ին` ժամը 21.10-ին ստացված տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանի տարածքում հայտնաբերվել է հոսանքահարված պատանու դիակ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:     

Դեպքի վայրում պարզվել է, որ բարձր լարման էլեկտրական մալուխից (10 հազար վոլտ) հոսանքահարվել է Արմավիր քաղաքի 41-րդ փողոցի թիվ 47 տան բնակիչ, 16-ամյա Վազգեն Թադեւոսյանը: