ԵԽԽՎ-ն իր ներկայացուցիչներին կուղարկի` հետեւելու Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտնում է TRT-ի թուրքական ծառայությունը:

Մինչ այդ մայիսի 17-18-ին Անկարա կայցելի ԵԱՀԿ պատվիրակությունը եւ կհանդիպի տարբեր հանրային խմբերի` քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանալու են այս տարվա հունիսի 12-ին: