Վաշինգթոնում հունիսի 24-27-ը հայ համայնքի խորհրդաժողով կանցկացվի։ Խորհրդաժողովի օրակարգում կլինեն շնորհանդեսներ, սեմինարներ, ցանցային հնարավորությունների քննարկումներ եւ այց ԱՄՆ Կոնգրես։

«Մեր լավագույն ներդրումը մեր մարդիկ են։ Մենք սպասում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Հայկական հարցում առավել հաջող աշխատանքների համար մոբիլիզացնել իրենց ուժերը»,- ասել է Ամերիկայի Հայ ազգային  կոմիտեի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը։