Մոսկվայի արեւելքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով Տաջիկստանի երկու քաղաքացիներ են սպանվել։ Եվս երկու մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ոստիկանները դեպքի վայրում 9 մմ տրամաչափի 19 պարկուճ են հայտնաբերել։ Նրանք որոնում են Hyundai, ВАЗ-2113 եւ ВАЗ-21099 մեքենաները, որոնցով մարդիկ երկու վիրավորներին հիվանդանոց են հասցրել եւ փախուստի դիմել։





























