Հայաստանը պետք է ջանքեր գործադրի պատմությունը կեղծելու Ադրբեջանի փորձերին հակազդելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ելույթ ունենալով «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» եռօրյա գիտաժողովում:
«Հակառակորդը խեղաթյուրում է պատմությունը, աղավաղում փաստերը, յուրացնում եւ ակնհայտորեն գողանում մշակութային ժառանգությունը»,- նկատել է նախարարը` հավելելով, որ նման քայլերը պետք է համարժեք պատասխան ստանան, քանի որ խոսքը գնում է ազգային անվտանգության հարցի մասին:
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, ներկայումս ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել, երբ պարտված ժողովուրդը` ադրբեջանցիները փորձում են արտագրել պատմությունը: Նախարարը նշել է, որ լրացուցիչ միջոցներ են հարկավոր ադրբեջանական եկղմի կեղծիքներին դիմագրավելու համար:
«Ակադեմիական շրջանակներում ադրբեջանցի գիտնականների «աշխատություններն» ընդունվում են ծիծաղով, սակայն սովորական «սպառողների» վրա ադրբեջանական կեղծիքի հոսքը կարող է ազդել»,- նշել է Աշոտյանը: Վերջում նա նշել է կրկնակի ստանդարտների մասին. «Հզոր երկիր, որի դեսպանը կարողանում է ոչնչացնել բեն Լադենին, բայց նրա դեսպանը չի կարողանում այցելել Ջուղա»:




























