Եվրանեսթ կազմակերպության փոխնախագահ է ընտրվել այդ կազմակերպությունում Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։
Նշենք, որ Եվրանեսթի համանախագահներ են դարձել ուկրաինացի պատգամավոր Բորիս Տարասյուկը եւ Քրիստիան Վիգենինը՝ Եվրոպական խորհրդարանից։
Եվրանեսթը (Euronest) Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական խորհրդաժողովն է։ Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Եվրախորհրդարանի 60 պատգամավոր եւ նրանց 10 գործընկերներ Ուկրաինայից, Հայաստանից, Վրաստանից,Ադրբեջանից, Մոլդովայից։ Հնարավոր է, որ հետագայում նրանց միանա նաեւ Բելառուսը։





























