Բրյուսելում մայիսի 4-ին կկայանա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը: Այս անգամ հանդիպումը տեղի կունենա զինվորական ղեկավարների մակարդակով:
Հանձնաժողովի նիստի հիմնական հարցերն են Վրաստանի պաշտպանության ոլորտում բարեփեխումները եւ ՆԱՏՕ-ի հետագա հարաբերությունները Վրաստանի հետ, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Հանձնաժողովի նիստից առաջ ՆԱՏՕ-ի զինվորական ղեկավարությունը կքննարկի Դաշինքի եւ նրա դաշնակիցների գործողությունները Լիբիայում եւ Աֆղանստանում:





























