Ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները մայիսի 1-ին ժամը 10:30-ի սահմաններում «Մանասեի կամուրջ» անունով հայտնի  կամրջի տակ հայտնաբերել են 83-ամյա Մարիամ Տորիկյանի դիակը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն, որի պատասխանները կստացվեն մեկ շաբաթից 10 օրվա ընթացքում:

Մինչ այդ գյուղում խոսում են, որ Մ.Տորիկյանն իրեն ցած է նետել կամրջից: Քննչական մարմինը նյութերի նախապատրաստման ընթացքում կպարզի` իրականությանը համապատասխանում են տվյալ կնոջ ինքնասպանության փաստը թե ոչ:

Այս պահին քննիչն ու ոստիկանները կամրջի մոտ քննչական-փրձարարական աշխատանքներ են կատարում:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քնչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի