Մատենադարանի հարակից տարածքում վաղը` մայիսի 5-ին ժամը 18:00-ին տեղի կունենա ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորած ժողովրդական շարժման հանրահավաքը:
Ժողովրդական կուսակցության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրահավաքին կհաջորդի երթ` դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենք:
Հիշեցնենք, որ հանրահավաքը նախատեսված էր ապրիլի 10-ին, սակայն անձրեւների պատճառով այն հետաձգվեց մայիսի 3-ին, ապա նաեւ` մայիսի 5-ին:





























