Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի» նախագահության նիստի ժամանակ ռուսաստանցիներին կոչ է արել չշտապել արտասահմանյան ուղեւորություններ պլանավորելու հարցում, քանի որ պետք է բացառել վարակի ներմուծման նույնիսկ աննշան ռիսկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այո, որոշակի առաջընթաց է արձանագրվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, բայց մենք հիշում ենք, որ կորոնավիրուսային վարակը ներկրվել է արտասահմանից, ուստի մենք նպատակահարմար ենք համարում զերծ մնալ արտասահմանյան տուրիստական ​​ուղեւորություններից»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Միշուստինը ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ամառային արձակուրդներն անցկացնել Ռուսաստանում: «Ավելի անվտանգ է արձակուրդն անցկացնել ձեր երկրում»,- ասել է նա: