«Սուխոյ Սուպերջեթ 100» օդանավի շարժիչում թռչնի հայտնվելը որեւէ վնասի պատճառ չի եղել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից, այդ փաստը որեւէ կերպ չի ազդել օդանավի թռիչքի վրա, որն Աստրախանից ժամանել էր Երեւան իսկ Երեւանից պետք է թռչի Թեհրան:

«Որեւէ արտառոց դեպք չի եղել, եւ մանրամասն ստուգումներից հետո որոշում է կայացվել մեկնել Թեհրան»,- նշեցին մամուլի ծառայությունից: