Reuters գործակալությունը հրապարակել է լուսանկարները, որ արվել են Աբբոտաբադում, բեն Լադենի ոչնչացման գործողություններից մեկ ժամ անց:
Դրանցում պատկերված են երեք սպանված տղամարդիկ, ենթադրաբար նրա երկու օգնականներն ու որդին: Դիակները արյան մեջ են, կողքներին զենք չկա:
Associated Press գործակալությունը, վկայակոչելով Տեղեկատվության ազատության ակտը, ԱՄՆ վարչակազմից պահանջել է սպանված բեն Լադենի լուսանկարները: ԱՄՆ կառավարությունն ըստ օրենքի ունի 20 օր` պատասխանելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել չհրապարակել Ուսամա բեն Լադենի դիակի լուսանկարները:
Հիշեցնենք, որ բեն Լադենը սպանվել էր մայիսի 2-ի գիշերը Իսլամաբադից ոչ հեռու գտնվող Աբբոտաբադ քաղաքի եռահարկ մի առանձնատանը, ամերիկյան ծովային հետեւակի հատուկ գործողության արդյունքում:





































