Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մայիսի 4-ին բերման են ենթարկել 47-ամյա Կարինե Չ.-ին, որը մարտի 25-ից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր խարդախության եւ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարինե Չ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: