Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում ռումբի մասին ահազանգը կեղծ էր. Շենքից տարհանված աշխատակիցները վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը անհայտ անձը զանգահարել է դատարան եւ հայտնել, որ դատարանի շենքում ռումբ կա եւ այն պետք է պայթի: Դատարանի շենքից տարբանվել էին բոլոր, անգամ ոստիկանական ավտոմեքենան դատարանից քննչական մեկուսարան է տեղափոխել դատարան բերված կալանավորներին:
Դեպքի վայր էին ժամանել ԱԱԾ աշխատակիցները` շներով եւ որոնողական աշխատանքներ սկսել: Այդ աշխատանքների արդյունքում որեւէ ռումբ կամ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























