Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին Կահիրեի դատարանի կողմից մայիսի 5-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է կաշառակերության, ֆինանսական խարդախությունների, փողերի լվացման, պետական միջոցները վատնելու մեջ։ Ալի ալ-Ադլին իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնում է «ԻՏԱՌ- ՏԱՍՍ»-ը։
Բացի այդ, նախկին նախարարը մեղադրվում է նաեւ հունվարի վերջին փետրվարի սկզբին Եգիպտոսում տեղի ունեցած հուզումների ժամանակ ցուցարարների սպանության մեջ։ Այս գործով դատական նիստը կկայանամայիսի 21-ին։





























