Լիբիայում սկիզբ առած ընդվզումների եւ բախումների հետեւանքով Անկարայում Լիբիայի դեսպանատունը ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել եւ օգնության համար դիմել է Թուրքիայի ԱԳՆ-ին:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Լիբիայի դեսպանատունը ֆինանսների բացակայության պատճառով երկար ժամանակ չի վճարել աշխատակիցների աշխատավարձերը եւ չի կարողանում դեսպանատան ծախսերը հոգալ:
Անկարայում Լիբիայի դեսպանությունը դիմել է Թուրքիայի ԱԳՆ-ին՝ 3 մլն լիրա (2 մլն դոլար) օգնություն ստանալու խնդրանքով:





























