Կառավարության այսօրվա՝ մայիսի 5-ի նիստում զավեշտալի միջադեպ է գրանցվել, երբ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը ներկայացնում էր «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով համաժողովի կազմակերպման հարցը։
Փոխնախարարի ելույթից հետո ձայն խնդրեց ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ սփյուռքի փոխնախարարին հարց ուղղեց անթաքույց հեգնանքով. «Իսկ ի՞նչ է նշանակում սփյուռքի զարգացում»։
Փոխնախարարին օգնության հասավ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ասելով, թե այդ ձեւակերպումը հանվել է, ու շատ արագ փոխեց քննարկման թեման։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Սփյուռք ունեցող երկրների ներկայացուցիչները մայիսի 26-27-ին կհավաքվեն Երեւանում՝ քննարկելու սփյուռքի հանդեպ իրականացվող քաղաքականությունը։





























