2011/2012 ուսումնական տարում, մագիստրոսի կրթական ծրագրով, կառավարությունը ուսանողական նպաստներ կհատկացնի (լրիվ կփոխհատուցի ուսման վարձը) 1684 ուսանողի։ Այդ մասին այսօր՝ մայիսի 5-ին կառավարության նիստում ընդունվեց համապատասխան որոշում՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ։
Նշենք, որ նախորդ ուսումնական տարում մագիստրատուրայի անվճար ընդունելության տեղերի թիվը 1543 էր։
Ա. Աշոտյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ մոտ 10 տոկոսի չափով ավելացվել են բանակից զորակոչվածների համար անվճար տեղերը՝ որպես խրախուսում բանակում ծառայողների։ Մեկ երրորդով ավելացել է նաեւ ԼՂՀ ուսանողների քանակը:
Անվճար կրթության ամենաշտ տեղեր ստացել է Երեւանի պետական համալսարանը՝ 360։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Երեւանի կրթահամալիր) ստացել է 234 տեղ, Երեւանի տնտեսագիտական համալսարանը՝ 160 տեղ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ 144 տեղ եւ այլն։





























