Դատական համակարգի անբավարար անկախությունն ու հանրային հատվածը Վրաստանի կառավարման պոտենցիալի թուլացման հիմնական գործոններն են: Այդ մասին ասվում է «Transparency International»-ի հրապարակած հաշվետվության մեջ:

Ըստ զեկույցի, Վրաստանի հանրային հատվածի բարձր քաղաքականացումը խանգարում է ոլորտի զարգացմանը: Կազմակերպությունը կոչ է արել վրացական իշխանություններին շարունակել առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչի համար ավելի թափանցիկություն եւ անկողմնակալություն է անհրաժեշտ:

Կոռուպցիայի դեմ պայքարի առումով Վրաստանը որոշակի առաջընթացի է հասել Հայաստանի եւ Ադրբեջանի համեմատ: