Վրաստանի անվտանգության հարցը ԱՄՆ-ի անվտանգության մասն է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իլեանա Ռոս Լետինեն` Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Էկա Տղեշելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Նրանց հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի անվտանգության խնդիրները եւ դրանում`ԱՄՆ-ի դերակատարությունը:

«Այսօր Վրաստանի առաջնային խնդիրը անվտանգության ուժեղացումն է, եւ այդ հարցն արդիական է ոչ միայն Վրաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար»,-հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարարը:

Ի դեպ, Լետինեն նշել է, որ պատրաստվում է մոտ ժամանակներս այցելել Վրաստան: