Առանց ուժի կիրառման, կրակոցի եւ մարդկային զոհերի ամերիկյան զինվորական Bainbridge ռազմանավին հաջողվել է փրկել իրանական առետրային «Աս-Սաադի» նավը, որը մոտ 5 ամիս գտնվում էր սոմալեցի ծովահենների գերության մեջ:

Այդ մասին, ըստ NEWSru.com-ի, հաղորդել է «Էկոտերրա ինտերնեշնլ» հասարակակական կազմակերպությունը, որը զբաղվում է Հնդկական օվկիանոսում եւ Ադենի ծովածոցում ծովահենության վիճակով:

Դրան հասնել հնարավոր է եղել, քանի որ ծովահեններից մեկը ցանկություն է հայտնել միջնորդ դառնալ զինվորականների հետ բանակցություններում: Նա նաեւ նշել է,թ ե սխալ է գերության մեջ պահել մահմեդական եղբայրներին: