«Ալ-Քաիդան» պայթյուններ է նախապատրաստել ամերիկյան գնացքներում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցին: Ահաբեկիչների ծրագրերի մասին տեղեկատվությունը հայտնաբերվել է Պակիստանի Աբոտաբադ քաղաքում, որտեղ թաքնվել է Ուսամա բեն Լադենը:

Այդ մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության տեղեկագրում:

Տեղեկագիրը զգուշացնում է, որ խոսքը նախնական հաղորդագրությունների մասին է` նախազգուշացնելով, որ նման հաղորդագրությունները երբեմն սխալ կամ ոչ հստակ են լինում իրավիճակի փոփոխության պատճառով:

Տեղեկագիրը չի հստակեցնում, թե ինչ տեղեկատվություն է եղել Ուսամա բեն Լադենի ապաստանում: Նշվում էր, սակայն, որ նրա տնից փաստաթղթեր, համակարգիչների կոշտ սկավառակներ եւ այլ կրիչներ են հայտաբերել, որոնք ուղարկվել են ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) եւ Կենտրոնական հետախուզության վարչությանը (ԿՀՎ) ուսումնասիրությունների համար: