Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք, իսկ 11 մարդ, որոնք ավելի վաղ վարակվել էին COVID-19-ով, առողջացել եւ դուրս են գրվել հիվանդանոցից, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Տվյալները թարմացվել են StopCov կառավարական կայքում։

Փետրվարի 26-ից հունիսի 7-ը Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 809 դեպք։ Արդյունքում կորոնավիրուսային վարակի հետեւանքով մահացել է 13 մարդ։

Ներկայում կովիդ-կենտրոններում շարունակում է բուժում ստանալ 122 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 674․ դա դեպքերի ընդհանուր թվի ավելի քան 83 տոկոսն է։

Կարանտինում է գտնվում 3 161 մարդ, իսկ հիվանդանոցներում՝ 285:

Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ հունիսի 6-ի դրությամբ երկրում անցկացվել է ավելի քան 65,4 հազար թեստ։