Ես աշխատանքային ժամին իմ կարծիքը չեմ հայտնում հայտնում այս կամ այն հարցի շուրջ՝ կիրառելով ձեռքի տակ ունեցած պետական ռեսուրսը: Իմ դեպքում դա բացառված է: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույից քննարկման  ժամանակ հայտարարեց ՍԴ անձնակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նա նշեց, որ իր անձնական կարծիքն է հայտնում ոչ աշխատանքային ժամին եւ սեփական միջոցներով:

Անդրադառնալով ՍԴ տեխնիկական հագեցվածության մասին հարցին՝ Ղազարյանը նշեց, որ ՍԴ-ն իր տեխնիկական հագեցվածության համար հատկացրել է 7 մլն 131 հազար դրամ: «Այսօրվա դրությամբ ՍԴ բոլոր աշխատակիցներն ապահովված են տեխնիկական միջոցներով, եւ այդ առումով խնդիր չկա»,-եզրափակեց Էդգար Ղազարյանը: